Հրապարակվեց: Ср, Ноя 07, 2018
...

ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ բնիկ հնդկացի կանայք Կոնգրես են անցել

Տարածել
Tags

ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում երկրի պատմության մեջ առաջին անգամ բնիկ հնդկացի կանայք են ընտրվել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, նրանք Դեմոկրատական կուսակցության անդամներ Շարիս Դևիդսն ու Դեբ Հաալանդն են:

Երեսունութամյա Դևիդսը ներկայացնում է Քանզաս նահանգը: Նա իրավաբանական կրթություն ունի, նախկինում զբաղվել է խառը մարտարվեստներով, բացահայտ լեսբուհի է: Դևիդսը Հո Չանկ ցեղի ներկայացուցիչ է:

Մինչդեռ 57-ամյա Հաալանդը, որն առաջադրվել էր Նյու Մեխիկո նահանգից, Լագունա Պուեբլո ցեղի ներկայացուցիչ է:

Միացյալ Նահանգներում նոյեմբերի 6-ին անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Սենատում առաջատար են Հանրապետական կուսակցության անդամները՝ 51 տեղ, իսկ Դեմոկրատական կուսակցության անդամները ստացել են 45 տեղ: Ներկայացուցիչների պալատում, սակայն, առաջատար են դեմոկրատները՝ 219, իսկ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցները՝ 193 տեղ, հայտնում է The Guardian-ը:

CNN հեռուստաալիքի գնահատականների համաձայն՝ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները կստանան 238 տեղ, իսկ նրանց մրցակիցները՝ 197 տեղ:

Մեկնաբանություններ