Հրապարակվեց: Пн, Мар 04, 2019
...

ԱՄՆ-ում տորնադոների հետևանքով շուրջ 15 մարդ է զոհվել

Տարածել
Tags

Ամերիկյան Ալաբամա նահանգի Լի շրջանում տորնադոների հետևանքով 14 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է տեղական WSFA հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:

Լի շրջանի շերիֆ Ջեյ Ջոնսի խոսքով՝ այս պահի դրությամբ միջադեպի բոլոր մանրամասները դեռ հայտնի չեն: Նշվում է, որ շրջանին առնվազն երկու տորնադո է հարվածել: Ականատեսների հաղորդմամբ՝ զոհերի թվում կա 8-ամյա երեխա:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, տորնադոյի պատճառով առանց է էլեկտրաէներգիայի է մնացել ավելի քան 10 հազար մարդ: Ներկա պահին նահանգում փոթորկի նախազգուշացումը շարունակում է ուժի մեջ մնալ:

Մեկնաբանություններ