Հրապարակվեց: Чт, Фев 07, 2019
...

ԱՄՆ-ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

Տարածել
Tags

Ամերիկացի զինվորականներն իրականացրել են Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումները, ինչը հեռարձակվել է Պենտագոնի կայքում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հրթիռի արձակումը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Վանդենբերգ ավիաբազայից այսօր՝ 11:01-ին երևանյան ժամանակով (փետրվարի 5-ին՝ 23:01 տեղի ժամանակով):

Հրթիռի անզեն գլխիկը պետք է թիրախը խոցեր Խաղաղ օվկիանոսում: Փորձարկման հաջող ընթացքի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Այսօրվա փորձարկումն առաջինն էր այս տարվա ընթացքում: Նախորդ տարի զինվորականները երեք անգամ փորձարկել էին տվյալ հրթիռը:

Minuteman III հրթիռը սպառազինման կազմում ընդգրկված է 1970 թվականից: Այդ հրթիռների արտադրությունը դադարեցվել է 1978-ին: Դրանք կարող են նպատակակետը խոցել 12 000 կմ շառավղով հեռավորությամբ:

Մեկնաբանություններ