Հրապարակվեց: Пт, Ноя 01, 2019
...

ԱՄՆ-ն դադարեցնում է Լիբանանին որպես ռազմական օգնություն 105 մլն դոլարի տրամադրումը. Reuters

Տարածել
Tags

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել դադարեցնել Լիբանանի կառավարությանն անվտանգության կարիքների համար տրամադրվող 105 մլն դոլարի աջակցությունը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների:

Գործակալության աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է այդ որոշման մասին՝ առանց դրա պատճառները նշելու։ Պաշտոնյաներից մեկն ասել է, որ այդ քայլը կարող էր պայմանավորված լինել երկրում ընթացող բողոքի ակցիաներով: Նշվում է, որ ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Լիբանանին ներառել է գիշերային տեսունակության սարքերի և զենքի մատակարարում, որն օգտագործվում է սահմանապահ ծառայությունների կողմից:

Reuters-ի պնդմամբ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս տարվա մայիսից պահանջել է հավանություն տալ Լիբանանին տրամադրվող ռազմական օգնությանը՝ վերջինիս համարելով Մերձավոր Արևելքում կարևոր գործընկեր, սակայն Վաշինգտոնը նաև բազմիցս անհանգստություն է հայտնել Լիբանանի կառավարությունում շիական «Հեզբոլլահ» կուսակցության աճող դերի կապակցությամբ, որն ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:

Հոկտեմբերի 29-ին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին է հանձնել կոալիցիոն կառավարության ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի դիմումը: Այդ որոշումն ընդունվել է վարչապետի կողմից երկրի տնտեսական կյանքը կաթվածահար արած զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին:

Ցուցարարների նպատակն է հասնել կոալիցիոն կառավարության հրաժարականին, խորհրդարանի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Մեկնաբանություններ