Հրապարակվեց: Сб, Июл 27, 2019
...

ԱՄՆ նախագահի թեկնածուն խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Տարածել
Tags

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Բերնի Սանդերսը հայտնել է, որ պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Այս մասին Սանդերսը հայտնել է հուլիսի 26-ին Լոս Անջելեսում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ խոստանալով ընտրվելու դեպքում ապրիլի 24-ին նախագահի ուղերձի մեջ օգտագործել «ցեղասպանություն» բառը, ի տարբերություն նախորդ նախագահների, ովքեր չպահեցին իրենց խոստումը:
«Դուք դեմ կգնա՞ք Թուրքիայի կառավարությանը և պաշտոնապես կօգտագործե՞ք «ցեղասպանություն» բառը» MassisPost-ի հարցին, Ամերիկայի սենատի անդամը նշել է. «Այո, ես կարծում եմ, որ այս բանավեճն ավարտված է»:
Բերնի Սանդերսը գործող սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կրուզի նախաձեռնած Հայոց ցեղասպանության բանաձևի համահեղինակներից մեկն է:
Մեկնաբանություններ