Հրապարակվեց: Пн, Апр 08, 2019
...

ԱՄՆ նախագահը Մյուլլերին մեղադրել է տեղեկատվության արտահոսքի մեջ

Տարածել
Tags

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրառում է կատարել, որով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի թիմին մեղադրել է ԶԼՄ-ներին անօրինական տեղեկատվություն տրամադրելու մեջ։

«Կարծես թե Թրամփի 13 թշնամիների եւ Բոբ Մյուլլերի չար դեմոկրատների թիմը մամուլի համար տեղեկատվության անօրինական արտահոսք է ապահովում այն դեպքում, երբ ֆեյքային ԶԼՄ-ները ստեղծում են իրենց պատմությունները՝ աղբյուրների առկայությամբ կամ բացակայությամբ»,- մասնավորապես գրել է նախագահը, հայտնում է news.am-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել հատուկ դատախազի կողմից 2016թ․ նախագահական ընտրություններում «ռուսական միջամտության մասին» գործի քննության ավարտի մասին, որի արդյունքում պարզվել է, որ Թրամփը Ռուսաստանի հետ անօրինական կապի մեջ չի եղել։
Մեկնաբանություններ