Հրապարակվեց: Вт, Май 07, 2019
...

ԱՄՆ կոնգրեսականները Թրամփին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Տարածել
Tags

ԱՄՆ կոնգրեսականները երկրի նախագահ Դոնալդ Թրամփին նամակ են ուղարկել, որում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ են արել, հայտնում է Ամերիկայի Հայկական ասամբլեան:

Ըստ աղբյուրի՝ բանաձեւի նախաձեռնողն է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիյերը:Բանաձեւին աջակցել են եւս 28 կոնգրեսականներ, այդ թվում՝ Կոնգրեսի ներկայացուցիչներ Գուս Բիլիրակիսը, Ֆրենկ Փալոնեն, Պիտեր Քինգը եւ Ադամ Շիֆը: Ամերիկայի Հայկական ասամբլեայի գործադիր տնօրեն Բրայան Արդունին շնորհակալություն է հայտնել Ջեքի Սփիյերին եւ կոնգրեսականներին աջակցության համար:
ԱՄՆ կոնգրեսականներն իրենց նամակում հիասթափություն են հայտնել՝ կապված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին Դոնալդ Թրամփի հայտարարության հետ: Նամակում նշված է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ ԱՄՆ-ն արժանին կմատուցի Ցեղասպանության ժամանակ սպանվածներին, կնշի նրանց հաստատակամությունը, ովքեր վերապրել են, ինչպես նաեւ հարգանքի տուրք կմատուցի զինվորականների հիշատակին, որոնք ծառայել են երկրում՝ պաշտպանելով նրա ազատությունն ու իդեալները:
Ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ուղերձով է հանդես եկել՝ կրկին չհիշատակելով «ցեղասպանություն» բառը: «Մենք այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի հիշատակին եւ հիշում նրանց, ովքեր տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգավածային չարագործության հետեւանքով: 2015 թվականից սկսած Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1,5 մլն հայեր արտաքսվել են, սպանվել կամ մահվան ուղարկվել: Հիշատակի այս օրը մենք դարձյալ Ամերիկայում եւ ամբողջ աշխարում հայ համայնքի հետ միասին սգում ենք բազմաթիվ զոհերին»,- նշված էր հայտարարության մեջ:
Մեկնաբանություններ