Հրապարակվեց: Вс, Фев 03, 2019
...

ԱՄՆ-ի զորքերն Իրաքում են Իրանին հետեւելու համար. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարեւոր է պահպանել Իրաքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը, որպեսզի Վաշինգտոնը հնարավորություն ունենա հետեւել Իրանին, հաղորդում է MIGnews –ը՝ վկայակոչելով Ամերիկայի առաջնորդի՝ CBS-ին տված հարցազրույցը:Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Միացյալ Նահանգները մի ամբողջ կարողություն ենք ծախսել, որպեսզի կառուցեն Իրաքում այդ հիանալի ռազմաբազան:

«Մենք մի ամբողջ կարողություն ենք ծախսել, որպեսզի կառուցենք Իրաքում այդ հիանալի ռազմաբազան: Մենք կպահպանենք այն: Դրա պատճառներից մեկն այն է, որ ես ցանկանում եմ մի փոքր հետեւել Իրանին, քանի որ Իրանն իսկական խնդիր է»,-ընդգծել է նա:

«Արդյո՞ք դա նշանակում է, որ նա ցանկանում է հարվածել Իսլամական հանրապետությանը» հարցին Թրամփը պատասխանել է.«Ոչ, քանի որ ես ցանկանում եմ հնարավորություն ունենալ հետեւել Իրանին»

:«Ես միայն ցանկանում եմ հետեւել: Մենք Իրաքում կառուցել ենք աննախադեպ եւ թանկարժեք ռազմաբազա: Այն իդեալական դիրք ունի անհանգիստ Մերձավոր Արեւելքի տարբեր մասերին հետեւելու համար»,-հավելել է Ամերիկայի առաջնորդը:

Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը պաշտպանել է իր որոշումը Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին, սակայն հրաժարվել է նշել դրա հստակ ամսաթիվը:

Հարկ է նշել, որ Թրամփի որոշումը քննադատել էին իր իսկ Հանրապետական կուսակցության որոշ անդամները, եւ դա անհանգստացրել էր նաեւ տարածաշրջանում որոշ դաշնակիցներին:

«Նրանք կտեղափոխվեն Իրաքում մեր ռազմաբազա, իսկ հետագայում նրանցից ոմանք կվերադառնան տուն»,-ասել է Թրամփը:

Մեկնաբանություններ