Հրապարակվեց: Ср, Июн 19, 2019
...

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները կքննարկեն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Իրանի հարցերով ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը հաջորդ շաբաթ մտադիր է մեկնել Փարիզ` քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այդ մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է Reuters գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ բանակցությունները նախատեսված են հունիսի 27-ին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ օրերս ամերիկյան իշխանությունները հայտարարել էին հավելյալ 1000 հոգանոց զորք Մերձավոր Արևելք ուղարկելու որոշման մասին: Պատճառն Օմանի նեղուցում երկու լցանավերի դեմ տեղի ունեցած հարձակումն էր: ԱՄՆ-ը հարձակման համար մեղադրում է Իրանին՝ պնդելով, որ «բավարար ապացույցներ» ունի:

Մեկնաբանություններ