Հրապարակվեց: Вс, Фев 03, 2019
...

ԱՄՆ-ը զորքեր կուղարկի Վենեսուելա. Թրամփ

Տարածել
Tags

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան բանակայինների միջոցով Վենեսուելայում ռազմական գործողություններ անցկացնելու հարցը դեռ բաց է:

NEWS.am-ի հաղորդմամբ, այս մասին հաղորում է ՄԿ-ը՝ վկայակոչելով նախագահի՝ CBS-ին տված հարցազրույցը:
«Չեմ ուզում ասել, սակայն դա օրակարգում է»,-հայտարարել է Թրամփը:
Նա հայտնել է նաեւ, որ Վենեսուելայի իշխանություններն իրեն առաջարկել են հանդիպել երկրի պաշտոնական նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, սակայն ինքը հրաժարվել է բանակցություններից:
ԱՄՆ-ը առաջին պետությունն էր, որը ճանաչել էր Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ, ընդդիմադիր Խուան Գուայդոյին որպես ժամանակավոր նախագահ: Նրա իշխանության ճանաչումը հաստատել էր Թրամփն անձամբ Գուայդոյի՝ ինքն իրեն երկրի նախագահ հռչակելուց րոպեներ անց: Գուայդոյին նախագահի պաշտոնակատար ճանաչած երկրորդ երկիրը Կանադան էր:
Մեկնաբանություններ