Հրապարակվեց: Пт, Июн 21, 2019
...

ԱՄՆ Սենատում հայտարարել են, որ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունները պետք է համաձայնեցվեն Կոնգրեսի հետ

Տարածել
Tags

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ցանկացած հնարավոր ռազմական գործողության ծրագիր պետք է համաձայնեցվի օրենսդիրների հետ, որոնք թույլ չեն տա Միացյալ Նահանգներին «ներգրավվել պատերազմում»: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատական կուսակցության ղեկավար Չակ Շումերը:

«Նախագահը, հավանաբար, մտադիր չէ պատերազմ սկսել ներկայիս իրավիճակում, սակայն մենք մտահոգված ենք, որ նրանք (Վաշինգտոնի վարչակազմը) կարող են ներգրավվել պատերազմի մեջ: Դեմոկրատների դիրքորոշումն այն է, որ ԱՄՆ-ի բյուջեից Իրանի հետ կոնֆլիկտի լուծման նպատակով միջոցների հատկացումը պետք է հավանության արժանանա Կոնգրեսում»,- ասել է Շումերը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նույնպես նշել է, որ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում անհրաժեշտ է Կոնգրեսի թույլտվությունը: Միաժամանակ, նա կոչ է արեց ԱՄՆ վարչակազմին թուլացնել Թեհրանի հետ լարվածությունը:

 «Շատ կարևոր է խուսափել հնարավոր էսկալացիայից: Ներկայում շատ լարված և վտանգավոր իրավիճակ է, որը պահանջում է ուժեղ, խելացի և ռազմավարական, այլ ոչ թե անխոհեմ մոտեցում»,- ասել է Փելոսին:
Մեկնաբանություններ