Հրապարակվեց: Ср, Фев 06, 2019
...

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Սիրիայի և նրա դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը

Տարածել
Tags

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանության է արժանացրել «Ամերիկայի անվտանգության ամրապնդումը Մերձավոր Արևելքում» օրինագիծը, որը ենթադրում է պատժամիջոցների սահմանում Սիրիայի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ: Ինչպես գրում է TACC-ը, Սենատի նիստը հեռարձակվել է C-SPAN հեռուստաալիքով:

Օրինագծին հավանություն են տվել Սենատում մեծամասնություն կազմող հանրապետականները: Կողմ է քվեարկել 77 սենատոր, դեմ՝ 23-ը: Այժմ այն պետք է հաստատի նաև Ներկայացուցիչների պալատը, որը գտնվում է դեմոկրատների վերահսկողության տակ:

Այնուամենայնիվ, դեմոկրատների առաջնորդներն արդեն իսկ հայտարարել են, որ չեն պատրաստվում հավանություն տալ նախագծին: Ավելին՝ նրանք նշել են, որ անգամ չեն էլ պատրաստվում դիտարկել այն, համենայնդեպս, ներկայիս ձևով:

Մեկնաբանություններ