Հրապարակվեց: Пт, Май 24, 2019
...

ԱՄՆ Սենատը կքննարկի Թուրքիային F-35 կործանիչների վաճառքն արգելելու մասին առաջարկը

Տարածել
Tags

ԱՄՆ Սենատի պաշտպանության կոմիտեն քննարկել է 2020 թ. ռազմական բյուջեի նախագիծը, որում ներառվել է Թուրքիային F-35 ռազմական ինքնաթիռների վաճառքն արգելելու մասին առաջարկը, այն դեպքում, եթե Անկարան Ռուսաստանից գնի S-400 զենիթահրթիռային համակարգեր, գրում է Interfax-ը:

Ըստ աղբյուրի՝ նախագծում նշված է, որ F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Պենտագոնի ղեկավարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատեն, որ Անկարան ձեռք չի բերել S-400 համակարգեր և հետագայում չի պատրաստվում դա անել:

Փաստաթուղթը նաև առաջարկում է Թուրքիային հանել F-35 կործանիչների արտադրությանը մասնակցող երկրներից ցանկից, եթե Անկարան գնի S-400-ները:

 Հանձնաժողովի 25 անդամները կողմ են քվեարկել ռազմական բյուջեի նախագծին, 2-ը՝ դեմ: Նախագիծն ուղարկվել է Սենատի լիագումար նիստերի օրակարգ:
Մեկնաբանություններ