Հրապարակվեց: Ср, Окт 30, 2019
Без рубрики | Հեղինակ Դիտակետ
...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմանը՝ С-400-ների ու Սիրիայում գործողության համար

Տարածել
Tags

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի հաստատել է Թուրքիայի և նրա ֆինանսական հատվածի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը՝ կապված Անկարայի կողմից Սիրիայի հյուսիս- արևելքում իրականացված ռազմական գործողության, ինչպես նաև Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ, գրում է ТАСС-ը:

Նախաձեռնությունը PACT Act անվանումն է կրում: Տվյալ անվանումը կազմվել է Protect Against Conflict by Turkey Act արտահայտությունից, ինչը նշանակում է «Թուրքիայի կողմից կոնֆլիկտից պաշտպանության մասին օրենք»:

Այն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցնում է սահմանափակումներ կիրառել Սիրիայում ռազմական գործողության մեջ ներգրավված անձանց դեմ՝ մասնավորապես Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի: Բացի դրանից՝ փաստաթղթում նշվում է, որ վաշինգտոնյան վարչակազմը պարտավորվում է սահմանափակումներ կիրառել՝ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար: Օրինագծի հեղինակը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելն է:

Մեկնաբանություններ