Հրապարակվեց: Пн, Апр 08, 2019
...

ԱՄՆ ՆԳ նախարարը հրաժարական է տվել Թրամփի՝ մի քանի ամիս շարունակված քննադատությունից հետո

Տարածել
Tags

Միացյալ Նահանգների ներքին անվտանգության վարչության քարտուղար Կրիստյեն Նիլսենը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփին, որը ամիսներ շարունակ սպառնում էր պաշտոնանկ անել Նիլսենին սահմանում ներգաղթյալների հետ կապված կուտակումների պատճառով, հաղորդում է Daily Mail-ը:

«Ներքին անվտանգության վարչության քարտուղարը կլքի իր պաշտոնը: Շնորհակալ եմ նրան իր մատուցած ծառայության համար»,-Twitter-ում գրել է նախագահը:

Թրամփը մանրամասնել է, որ Նիլսենին այս պաշտոնում կփոխարինի Քևին ՄքԱլինանը:

«Ես վստահ եմ, որ Քևին հրաշալի կաշխատի»,-հավելել է նախագահը:

Բացի այդ Թրամփը տեղեկացրել է, որ Մեքսիկայի հետ հարավային սահմանին մեծ քանակությամբ փախստականներ են ձերբակալվել: Նա ընդգծել է, որ վերջին շրջանում սահմանին շատ ավելի մարդ է ձերբակալվել, քանի անցած մի քանի տարում:

Նախագահը սպառնացել է փակել սահմանը, եթե Կոնգեսի դեմոկրատ անդամները չհամաձայնեն միգրացիոն համակարգի բարեփոխմանը:

Թրամփը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Մեքսիկայի հետ սահմանը հանցագործության և թմրանյութերի «ներթափանցման» ճանապարհ է:

«Հարկ եղած դեպքում՝ կփակեմ այդ սահմանը»,-գրել է Թրամփը:

Մեկնաբանություններ