Հրապարակվեց: Чт, Май 30, 2019
...

ԱՄՆ Կոնգրեսում չեն բացառել Թրամփի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու հնարավորությունը

Տարածել
Tags

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը հայտարարել է, որ կոնգրեսականները կարող են սկսել Դոնալդ Թրամփի նկատմամբ իմպիչմենթի գործընթացը, հաղորդում է Газета-ն:

 Ըստ աղբյուրի՝ Նադլերը վստահեցրել է, որ այդ հնարավորությունը միշտ առկա է և այն չի կարելի բացառել:

«Կոնգրեսը պետք է արձագանքի Թրամփի կատարած հանցագործություններին, ստերին և այլ խախտումներին»,- ասել է նա:

 Նադլերն ընդգծել է, որ Կոնգրեսն անմիջապես կսկսի իմպիչմենթի գործընթացը, եթե որևէ խախտում հայտնաբերի:

«Անկասկած, ոչ ոք՝ նույնիսկ նախագահը, օրենքից վեր չեն»,- նշել է կոնգրեսականը:

Ավելի վաղ Կոնգրեսում արդեն հայտարարվել էր, որ Թրամփն արժանի է իմպիչմենթի: Այդ հայտարարությունն արել էր Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Ջասթին Ամաշը: Նա առաջարկել էր Թրամփի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց նախաձեռնել «ռուսական միջամտության» մասին զեկույցի հրապարակումից հետո:

Մեկնաբանություններ