Հրապարակվեց: Ср, Июн 19, 2019
...

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40 միլիոն դոլարի հավելյալ աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը

Տարածել
Tags

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40 միլիոն դոլարի հավելյալ աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը. Հայաստանին 40 միլիոն դոլարի աջակցություն տրամադրելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփեյերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Նախագծին կողմ է քվեարկել 268, դեմ՝ 152 կոնգրեսական:

«Լայն աջակցությունը, որ այսօր մենք տեսանք Սփեյերի նախաձեռնությանը Ներկայացուցիչների պալատում, արտացոլում է Կոնգրեսի երկկուսակցական կոնսենսուսը Հայաստանի ժողովրդավարական ձգտումներին, ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության զարգացմանն աջակցելու հարցում»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

«Կոնգրեսի կողմից այս նախաձեռնության հաստատումը հայերին հզոր ազդանշան է տալիս, որ ԱՄՆ-ն ճանաչում է նրանց ոգեշնչող ժողովրդավարական առաջընթացը, աջակցում է ավելի հաշվետու կառավարություն ձևավորելու նրանց ձգտումներին և աշխատելու է նրանց հետ՝ ճկուն, պատասխանատու ինստիտուտներ ստեղծելու համար»,- ասել է Ջեքի Սփեյերը:

Մեկնաբանություններ