Հրապարակվեց: Чт, Май 16, 2019
...

ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե Անկարան չհրաժարվի ռուսական S-400 համակարգերի ձեռքբերումից

Տարածել

ԱՄՆ կոնգրեսականները Ներկայացուցիչների պալատի քննարկմանն են ներկայացրել բանաձև, որով առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե Անկարան չհրաժարվի ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից:

Այդ մասին ասվում է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կայքում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ, հաղորդում է tert.am-ը:
«Թուրքիան մեր երկարամյա դաշնակիցն է, սակայն նրանք ունեն հստակ ընտրություն. եթե Անկարան գնում է ռուսական զենիթահրթիռային համակարգերն, ապա ԱՄՆ-ը պետք է անհապաղ պատժամիջոցներ կիրառի և Թուրքիային հեռացնի F-35-ի ծրագրից: Թուրքիան պետք է ընտրի՝ կամ գործընկերություն Ռուսաստանի, կամ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ: Հուսով ենք, որ Էրդողանը ճիշտ որոշում կկայացնի: Ապագայում մեր համագործակցությունն այդ որոշումից է կախված»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ներկայացված բանաձևի՝ Թուրքիայի կողմից ռուսական S-400 համակարգերի ձեռքբերումը լուրջ հետևանքներ կարող է ունենալ ԱՄՆ ազգային անվտանգության շահերի համար, ուստի, կոնգրեսականների կարծիքով, Թուրքիան պետք է հրաժարվի իր մտադրությունից և, փոխարենը, համագործակցի ԱՄՆ-ի հետ տարբեր ոլորտներում, որտեղ երկկողմ շահերը համընկնում են:
Մեկնաբանություններ