Հրապարակվեց: Пн, Июн 10, 2019
...

ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը հայտնել է, թե որն է համաշխարհային տնտեսությանը սպառնացող ամենամեծ վտանգը

Տարածել
Tags

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել է, որ առևտրային պատերազմներն այժմ համաշխարհային տնտեսությանը սպառնացող ամենամեծ վտանգն են: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի մամուլի ծառայությունից:

«Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի մաքսատուրքերը՝ ներառյալ անցած տարի սահմանվածները, կարող են 2020թ.-ին համաշխարհային ՀՆԱ-ի մակարդակն իջեցնել 0,5%-ով (455 մլրդ դոլարով)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լագարդը նշել է նաև, որ չափազանց ցածր տոկոսադրույքները և զարգացած երկրների աճող պարտքերը նույնպես վտանգ են ներկայացնում համաշխարհային տնտեսության աճի համար:

Ռիսկերը նվազեցնելու համար նա առաջարկել է չեղարկել առևտրային սահմանափակումները և արդիականացնել միջազգային առևտրային համակարգը: Հիմնադրամի ղեկավարը նշել է նաև, որ խոր տնտեսական անկայունությունից կարելի է խուսափել պետությունների համատեղ աշխատանքի ճանապարհով:

Մեկնաբանություններ