Հրապարակվեց: Сб, Фев 09, 2019
...

ԱՀ Ազգային ժողովի հետ կձևավորենք համագործակցության հանձնաժողով. ՀՀ ԱԺ նախագահ

Տարածել
Tags

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և խորհրդարանականների հետ հանդիպմանը ունեցանք բավականին անկեղծ և հետաքրքիր զրույց ամենատարբեր հարցերի վերաբերյալ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ մանրամասնելով, որ հանդիպմանը երկու խորհրդարանների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ ամենաինտենսիվ կերպով շարունակելու հարաբերությունները:
«Շուտով կձևավորվի ԱՀ Ազգային ժողովի հետ համագործակցության հանձնաժողով, և կլինեն հանդիպումներ, որոնց ընթացքում էլ կձևավորվի համատեղ օրակարգը: Պետք է էլ ավելի ինտենսիվացնել և ամենօրյա շփման մակարդակի հասցնել Հայաստանի և Արցախի խորհրդարանականների միջև հանդիպումները: Այսօրվա հանդիպման ընթացքում ունեցանք հանրությանը հուզող ամենատարբեր հարցերի վերաբերյալ քննարկում: Վստահ եմ՝ երկխոսությունների այս ձևաչափը շարունակական պետք է լինի: Քննարկված հարցերից առանցքային էր ՀՀ նոր իշխանությունների՝ առավելագույնս հասկանալի, թափանցիկ և կանխատեսելի լինելը Արցախի քաղաքական ուժերի համար, և այս առումով խոսակցությունը ստացվեց: Բնականաբար, օրակարգի ամենաէական հարցը արցախյան հիմնախնդրի շուրջ մեր մոտեցումներն էին, ՀՀ-ում և ԱՀ-ում տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումները»,- ավելացրել է Ա. Միրզոյանը:
Մեկնաբանություններ