Հրապարակվեց: Ср, Апр 17, 2019
...

ԱԺ-ն քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը

Տարածել
Tags

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվում են կառավարության հեղինակած «Կառավարության կառուցվածքի և  գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրինագծերում նախատեսվող հիմնական կարգավորումները:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել էր նախագիծը և այժմ պատասխանում է պատգամավորների հարցերին:

ԱԺ օրակարգում են նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և այլ նախագծեր:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորների հարցերին կպատասխանեն Կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ:

Մեկնաբանություններ