Հրապարակվեց: Пт, Май 31, 2019
...

ԱԺ-ն ընտրեց ՀԾԿՀ-ն նոր անդամների

Տարածել
Tags

Մեսրոպ Մեսրոպյանը, Սեդա Շահինյանը, Կամո Սարգսյանը և Սերգեյ Աղինյանը ընտրվեցին ՀԾԿՀ անդամներ։ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց գաղտնի քվեարկության տվյալները։

Ըստ նրա՝ Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 88 և դեմ 6 պատգամավոր։

Նշենք, որ Մեսրոպյանը 2018թ.-ից աշխատում է որպես «Ռեդինետ» ՓԲԸ առողջության, աշխատանքի, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ճարտարագետ, աշխատանքային խմբի ղեկավար է։

Ներկայացված թեկնածուներից Սեդա Շահինյանը ՀԾԿՀ անդամ ընտրվեց 91 կողմ և 3 դեմ քվեարկությամբ։

Նա  2013թ.-ից առ այսօր աշխատում էր ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում որպես իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ։

Կամո Սարգսյանն ընտրվեց 87 կողմ, 6 դեմ քվեարկությամբ, ով աշխատում էր որպես Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար։ Իսկ Սերգեյ Աղինյանի թեկնածությանը կողմ էր 90 և դեմ 4 պատգամավոր։ Նա աշխատում էր որպես ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ:

Մեկնաբանություններ